Քանակը մնում է քանակ, սակայն հավանականության տեսության մեջ կա թվի տրամաբանություն հասկացողություն: Ակտիվ և պասիվ` հաշվապահության մեջ օգտագործվող այս տերմինալոգիան շատ փակագծեր է բացում քաղաքականության մեջ: Իսկ այդ փակագծերի մեջ հարցեր են առաջանում`
• Այդ ինչպե՞ս եղավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվածները պատրաստ են նրա հետևից գնալ մինչև վերջ և պահանջում են նրանից, որ նա գնա մինչև վերջ:
• Ինչո՞ւ ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին տված ձայները այդպես էլ չպահանջեցին ԲՀԿ-ից, որպեսզի նա ավելի ակտիվ կեցվածք ցուցաբերի:
• Ինչո՞ւ ԲՀԿ-ին ձայն տվածները մեծ հույսեր չէին կապում ԲՀԿ-ի առաջնորդի հետ, իսկ համարյա նույնքան ձայն տվածները Րաֆֆու հետ իրենց ապագան են կապում:
• Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը, ինքը չլինելով քաղաքական գործիչ, չթողեց, որպեսզի Վարդան Օսկանյանը առաջադրվի, չէ՞ որ նա ի վիճակի էր ոտքի հանել ԲՀԿ-ին ձայն տվածներին:



