Ու կրկին արտագաղթի նոր ալիքի մասին սարսափազդու ու սրտաճմլիկ ապոկալիպտիկ մարգարեությունները... Այ մարդ, շատերին երկրի հետ ոչինչ չի կապում բացի... Չէ, ոչինչ չի կապում... էդ մարդիկ օր առաջ պիտի գնան, տուն հասնեն, որ իրենց համար լավ լինի... Փոխանակ էդ մարդկանց բարին ցանկանալու՝ հետևներից նավսում եք ու կռռում... է թող գնան, բալքի մի լավ երկիր, բարի մարդիկ, բախտի ռաստվեն... Թե չէ, դրել՝ մի գլուխ լաց եք լինում, էն էլ Կիկոսի մահվան պես՝ հլա դեռ չեն գնացել՝ արդեն լալիս եք... Հլա մի թող գնան, տեղավորվեն՝ նոր կուլաք, դեռ լալու կարիք շատ ա լինելու... Էդ գնացողներին հետո մի օր պիտի հետ բերեն, Հայաստանում թաղեն, յանի ի՞նչ, չեմ հասկանում, բայց դե, ավելի լավ չի՞ հայ դուդուկչին մի երկու մանեթ փող առնի, քան, խոսքի, ֆրանսիացի կլառնետիստը... Էնպես որ, Бог не выдаст, свинья не съест...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/umood/posts/599920350035904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել