resized_8cfcd_3be2c74f1Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի զինված ուժերը (TSK) «Եփրատի վահան» գործողության շրջանակներում շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ. հայտնում է Ermenihaver-ը:

Ըստ թուրքական Yenisafak թերթի կայքի՝ գործողության 60-րդ օրը Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը թիրախավորել են PYD-ի 52՝ և ԻՊ-ի 70 դիրք:

Գործողության ժամանակ սպանվել է ԻՊ-ի 2 անդամ և  «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման (սիրիական ընդդիմադիր ուժեր) 7 զինվոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել