Image result for մշակույթՄշակույթի ոլորտում պետք չէ սահանափակվել միայն ծրագրում նշվածով

Հայաստանը, լինելով հին երկիր, կուտակել է պատմամշակութային հսկայական ժառանգություն: Աշխարհում մեր երկիրը ամենից առաջ ներկայանալի է իր բազմադարյա պատմական հարուստ մշակույթով: Բայցևայնպես փաստ է, որ Հայաստանը ամբողջ ներուժով չի օգտագործում երկրի մշակութային արտադրանքի և ծառայությունների ընձեռած ամբողջական հնարավորությունները: Մշակույթի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և բազմաթիվ մշակութային արժեքներ դեռևս բավարար պաշտպանության տակ վերցված չեն:

Մշակույթի զարգացմանը զարկ տալու անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում ավելի կարևոր հարց է դառնում: Այս խնդրի լուծումը՝ որպես ելակետ, ներառված է կառավարության ծրագրում, որտեղ նշված են կոնկրետ միջոցառումներ, որոնք իրականացվելու են ժամանակակից փորձի կիրառմամբ: Մասնավորապես նախատեսվում է թանգարանների վիրտուալ տեղեկատվական համակարգերի ստեղծում, պետական աջակցությամբ իրականացվող 40 ծրագրերի միջոցով ազգային մշակույթի հանրահռչակում, երեխաների շրջանում մշակութային ժառանգության հասանելիության բարձրացման նպատակով տարբեր տարիքային խմբերի համար 5 թանգարանում նոր մոտեցումներով ցուցադրական հարթակների ստեղծում, հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված նպատակային 10 ծրագրի իրականացում, օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված առնվազն 90 մշակութային միջոցառման իրականացում և այլն:

Նախատեսված միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու հայկական մշակույթի որակական կողմը, սակայն պետք է նշել, որ չպետք է բավարարվել միայն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ: Ծրագրում առանձին տողով չնշված մշակութային մյուս ուղղություները ևս պետք է մնան պետության ուշադրության կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել