Image result for ժողովուրդՄենք 3 ամիս առաջ լեգիտիմացրել ենք բռնությունը, ընդ որում՝ դա արել են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմնակիցները: ՊՊԾ գունդ մտածները լավ են արել, ոստիկանությոնը լավ է արել: Բռնության լեգիտիմացիան շարունակվում է մինչ հիմա, երբ ԱԺ ամբիոնն օգտագործվում է հայհոյանքների համար, իսկ ԱԺ ամբիոնից «ստրելկեք» են նշանակվում:

Հիմա մի քիչ սառը դատենք. մարդիկ սովորեցին, որ հարցը կարելի է լուծել բռնությամբ, և ահա կենցաղային, աշխատավարձ չվճարելու հարցը դարձավ ողբերգություն, ընդ որում՝ երկու ընտանիքների համար էլ: Չեմ կարծում, որ այդ պահին դանակ կիրառողը երազել է հայտնվել ճաղերի ետևում:

Սա դեռ սկիզբն է, շարունակենք լեգիտիմացնել բռնությունը, շարունակենք ՊՊԾ-ն համարել ընդդիմության ամենապայծառ կետը, իսկ ոստիկաններից ոմանց պահվածքը որպես տղայականության վառ դրսևորում, ու շուտով այսպիսի դեպքերից հասարակությունը չի ցնցվի կամ զարմանա:

Հ.Գ. Օրենքով ու ոչ բռնությամբ է պետք լուծել հարցերը: Իհարկե, հաշվի եմ առնում հայկականությունը, հայկական մենթալիտետը, բայց երբ երկկողմանի բռնությունը չի դա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել