««Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդվի ու փողը վերադարձնի բյուջե», հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։


«ՉԻ» - Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է։ Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես։ Հասկանալի է, չէ՞, որ ոբևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տանողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում։ Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, ովքեր վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա։ Որովհետև մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով)։
Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք։ Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել