Հարգելիներս, իզուր եք վրդովվում, երբ ձեր այս եռօրյա հավաքների «շարքը» ասոցացնում են 2008-ի նույն ժամանակահատվածի իրադարձությունների հետ, ընդհակառակը` դուք պետք Է միայն ուրախ ու պարտավորված զգաք նման պատվի համար.
1.2008-ին Ազատության հրապարակում կանգնած ժողովուրդը հստակ գիտեր՝ ուր է եկել, ինչի համար, ու որն է իր նպատակակետը:
2.2008-ին հրապարակում կանգնած ժողովուրդը հավատում էր ազատության գաղափարին, իր սեփական ուժին, իր առաջնորդի բանականությանը:
3.2008-ի պայքարը քաղաքացիական հասարակության աննախադեպ կոնսոլիդացիայի սկիզբն էր, իսկ Ազատության հրապարակը` քաղաքական հասունության ու քաղաքական կամքի սկզբնավորման վայր: Կար քաղաքական հստակ օրակարգ:
4.2008-ի պայքարը անգաղափար չէր, ընդհակառակը` բազում գաղափարների միաձուլումն էր:
5.2008-ին հրապարակում կանգնած ժողովրդի աչքերում չկար ո՛չ թերահավատություն, ո՛չ տարակուսանք, ո՛չ լքվածության զգացում:
6.2008-ին պարզապես արժեքներ էին ստեղծվում...



