Ladynews.am-ը գրում է.

Յուրաքանչյուր կին երազում է հսկա զգեստապահարանի մասին, որտեղ կլինեն տարբեր զգեստներ բոլոր առիթների համար:

Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ այդպիսի զգեստապահարան ունենալ: Շատերը նախընտրում են գնել ունիվերսալ հագուստ, օրինակ, գործած բլուզներ` փափուկ, հարմարավետ, որոնք առանց խնդիր կարելի է համադրել այլ հագուստի հետ:

 

Գործած բլուզ և զգեստ

Քանի որ բլուզն ունիվերսալ հագուստ է, նրա հետ կհամադրվի գրեթե յուրաքանչյուր զգեստ: Կարող եք հագնել գործած բլուզ ամենօրյա կոկտեյլային մոդելներով: Զգեստի օդային, ռոմանտիկ և փոքր-ինչ թեթևամիտ ձևը նույնպես շատ լավ համադրվում է գործած բլուզով:

Ամենը, ինչ պետք է իմանալ՝ ինչպես ճիշտ մոդել ընտրել: Օրինակ, եթե ցուրտ ձմեռային եղանակին ցանկանում եք հագնել բլուզ գործած տաք զգեստով, ուշադրություն դարձրեք խոշոր գործվածքով մոդելներին: Եթե կոկտեյլային զգեստներով իրադարձություն է սպասվում, ապա միայն կարճ բլուզ՝ բարակ գործվածքով և կարճ թևերով:

Ամենահաջող տարբերակը նույն երկարության գործած բլուզն է և զգեստը: Այդ կերպ դուք չեք սխալվի, զգեստը և բլուզը հիանալի կլրացնեն իրար և շատ ներդաշնակ կերպար կստացվի:

Ինչ վերաբերվում է վառ գույներին ու տարբեր պրինտերին, ապա եթե դուք ընտրում եք ծաղկավոր և շատ վառ զգեստ, պետք չէ այն հագնել նույնպիսի բլուզի հետ, այն պետք է լինի միատոն առանց ավելորդ դետալների, այլապես զգեստը ուղղակի կկորի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել