Սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր պահանջում են «հիմա», համբերություն պետք է ունենանք սպասել մինչև վաղը ժամը 5-ը և Ազատության հրապարակում լսենք Րաֆֆուն, ով ահավոր մեծ պատասխանատվություն է ստանձնել՝ մեր երկիրը իրավական ու օրինական ուղու վրա դնելու համար: Խնդրում եմ` մեր համբերատար լռությամբ, «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք իրեն, որ, խորհրդակցելով իր կողքը կանգնած ազնիվ քաղաքական գործիչների հետ, վաղը հայտարարի այն միակ օրինական որոշման մասին, որը կբխի մեր ժողովրդի սրտից, կբավարարի մեծամասնությանը, կբացառի որևէ բախում և ոչ մեկին փորձության չի տանի: Ես հավատում եմ Րաֆֆուն ու իր վճռականությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել