Լավ, որքա՞ն կարելի է նույն երգը երգել՝ «պայքար ստվերի, կոռուպցիայի, մոնոպոլիայի» դեմ և այլն, և այլն, և այլն։ Նոր կառավարությունը կրկնում է այն, ինչը վաղուց հոգնեցրել է այս ժողովրդին։ Մարդիկ այլևս կարևորություն չեն տալիս նման հայտարություններին և շարունակում են ճամպրուկները կապելու և երկիրը լքելու ծրագրեր մշակել։ Վարչապետը միայն խոսում է, այն էլ գոնե նոր բան չի ասում, մինչ այդ մարդիկ անվերադարձ շարունակում են լքել մեր երկիրը։ Մենաշնորհները շարունակելու են հովանավորվել այս կառավարության կողմից, որովհետև այդ մենատերերը վարչապետի ընկերներն են, իսկ փոքր ու միջին բիզնեսը շարունակվելու է հողին հավասարեցվել՝ վերացնելով մեր երկրում միջին խավը։
Ուրիշ բան վարչապետի անիմաստ ելույթներից հնարավոր չէ եզրակացնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/229987580749264?notif_t=close_friend_activity¬if_id=1477026293036675
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



