Image result for աշոտ մովսիսյանԳաղտնիք չէ, որ ադրբեջանական մամուլը խուսափում է լուսաբանել ներհայաստանյան յուրաքանչյուր դրական զարգացում և իրողություն, ինչի պատճառով ադրբեջանական հասարակության մի մասն ուղղակի անտեղյակ է իր համար հռչակված «թիվ 1 թշնամուց»։
ՀՀ կառավարության նոր ծրագրի մասին ադրբեջանական մամուլում (հատկապես ադրբեջանալեզու) գրեթե անդրադարձներ չկան։ Իսկ առկա մեկ-երկու հոդվածներն էլ շատ հեռու են լուրջ հրապարակում համարվելուց։
Հետաքրքիր է, որ մեզ համար այնպիսի սովորական երևույթները, ինչպիսիք են, օրինակ, կառավարության ծրագիր, Ազգային ժողովում ընդդիմության քննադատություն, առաջարկներ և այլն, խորթ են ադրբեջանցիների համար։
Պատճառները մի քանիսն են. առաջին հերթին՝ ավտորիտար վարչակարգի առկայությունը, ընդդիմադիր կենսունակ դաշտի, անկախ մամուլի բացակայությունը և այլն։

Կառավարության ծրագրում հատկապես ուշագրավ են պաշտպանության ոլորտի վերաբերյալ կետերը, որոնց իրագործումը կբերի ազգ-բանակ կապի ամրապնդմանը և զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։
Նորություն ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ Ղարաբաղյան հարցի լուծումը տնտեսապես անկախ, զարգացած ու հզոր բանակով երկիր ունենալու մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել