Image result for Առողջապահական ոլորտ

Հանրային առողջության ներկայիս վիճակի համակողմանի գնահատականը վկայում է այն մասին, որ հանրապետության առողջապահական համակարգի գործառնական արդյունավետությունը շարունակում է մնալ շատ ցածր և հետ է մնում գոյություն ունեցող համաշխարհային միտումներից:

ՀՀ առողջապահության ոլորտը կայացնելու և բնակչության պահանջներին համապատասխան մեխանիզմների ներդրման համար համակարգում լուրջ փոփոխություներ անելու անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարության ծրագրում առողջապահական բարեփոխումներին է նվիրվել մի ամբողջ բաժին: Առողջապահության ոլորտում նախատեսվող առանցքային ծրագրերից մեկը էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն է, որը տեղի է ունենալու աստիճանաբար:

Էլեկտրոնային համակարգի ներդրումը կմեծացնի հիվանդի՝ բուժհաստատության ընտրության հնարավորությունը, որն էլ կնպաստի մատչելի գներով ծառայության որակի բարձրացմանը։ Այս համակարգի ներդրման կարևորության մասին է փաստել նաև ՀՀ վարչապետը խորհրդարանում ունեցած իր ելույթում՝ նշելով, որ այն հիմնվում է միջազգային առաջադեմ փորձի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել