Երբ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում էր «Ազատության» հրապարակ՝ բացեիբաց` ամբողջ ժողովրդի և լրագրողների ներկայությամբ խոսելու, ապա ի՞նչ պատահեց, որ այսօր Նախագահական նստավայրում հրաժարվեց լրագրողների ներկայությամբ զրուցելուց: Ի՞նչ էր թաքցնում կամ ի՞նչ էր ուզում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ականատեսներ չցանկացավ ունենալ: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը վաղը հրավիրված Ազատության հրապարակի հանրահավաքում կրկին մեծ հիասթափություն է ապրելու և դիմանալու է ևս 5 տարի: Հիմա կարելի է ենթադրել, որ նախագահի կողմից Րաֆֆին յուղոտ պատառի առաջարկ է ստացել ու զարմանալի չի լինի, որ հանկարծ նա միանգամից փոխի իր դիրքորոշումը և ապագայում վերնախավում ստանա բարձրաստիճան մի պաշտոն, ինչպես Արթուր Բաղդասարյանը, Շավարշ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը և այլք: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել