Երեկ ԱՄՆ նախագահական ընտրություններում տեղի ունեցավ վերջնական՝երրորդ դեբատը՝ Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և Հանրապետական Դոնալդ Թրամփի միջև։ Նախնական հարցումներով այս բանավեճում ևս հաղթանակ տարավ Հիլարի Քլինթոնը,թեպետ Թրամփը չզլացավ հերթական անգամ արձանագրելու,որ Ամերիկյան մեդիան առհասարակ կոռումպացված է և նախապատվությունը տալիս է Քլինթոնին։ Սա ինչ-որ տեղ իսկապես կարող է այդպես համարվել, որովհետև բուն բանավեճը ուշադիր նայելիս համոզվում ենք, որ Քլինթոնի առավելությունը միանշանակա չէ և տեղեր կան,որտեղ նա իսկապես տակտիկապես գրագետ պատասխաններ է տալիս այն հարցադրումներին, որոնք անում է Քլինթոնը։ Մասնավորապես նախկին Պետքարտուղարը Հանրապետական թեկնածուին մեղադրել է հարկերից խուսափելու մեջ, մինչդեռ Դեմոկրատները լինելով իշխանության գլուխ,հենց իրենք պետք է շահագրգռված լինեին այդ ամենը կանխելու հարցում ու ունեին դրա համար բոլոր լծակները։ Հետևաբար Քլինթոնի մեղադրանքը ոչ այլ ինչ է քան անուղղակիորեն խոստովանություն, որ Դեմոկրատները թերացել են պետական կառավարում իրականանցնելու գործընթացում։ Բանավեճը իհարկե լիովին չի արտացոլում հասարակական տրամադրությունները, սակայն ամերիկյան քաղաքական վերին շրջանակները, դատելով այս դասավորվածությունից, իրենց նախապատվությունը տալիս են Քլինթոնին և ամենայն հավանականությամբ նոյեմբերի ութին ԱՄՆ-ը կունենա առաջին կին նախագահը։
Թեպետ միայն հասարակական հարցումներով ու դեբատներով իհարկե սխալ կլինի կարծիք կազմել ընտրությունների ելքի վերաբերյալ, որովհետև գրեթե նույն պատկերն էր նաև անցյալ նախագահական ընտրությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ Հանրապետական Միթ Ռոմնին թե դեբատների, թե փրայմերիզների և թե հասարակական հարցումների արդյունքում հաղթում էր ԱՄՆ գործող նախագահ՝ Դեմոկրատ Բարաք Օբամային, սակայն ընտրությունների արդյունքում նախագահ դարձավ հենց Օբաման։ Ամեն դեպքում այս ընտրությունները ԱՄՆ պատմության մեջ դարձան ամենասկանդալայինը բառի ամենաէական իմաստով։ Թեկնածուները մեկ անգամ չէ, որ անցան թույլատրելիի սահմանն ու բանը հասավ նույնիսկ անձնական վիրավորանքներին։ Այս ընտրությունները առանձնանում են նաև նրանով, որ այս անգամ երկու թեկնածուներն էլ չափից ավելի խոցելի էին և ըստ էության ամերիացի ժողովուրդը չունի ռեալ այլընտրանք ու ընտրություն է կատարելու չարյաց փոքրագույնի՝ այսինքն վատի ու ավելի վատի միջև։