Image result for Կառավարություն,Ապօրինի հարստացումը կկանխարգելվի՞

Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է ու ներկայացվել է ԱԺ՝ հաստատման: Ծրագրում տեղ գտած հիմնական ու առանցքային դրույթներից մեկը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին:

Այդ դրույթում մասնավորապես նշվում է, որ կառավարությունը առավելագույն ջանքեր պետք է գործադրի պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչությունը, յուրացումները, կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսևորումները վերացնելու համար: Ըստ կառավարության ծրագրի՝ նախատեսվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով, նաև հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում:

Պետք է հուսալ, որ սույն կետը, նախանշվածին համապատասխան, իրականություն կդառնա, և կոռուպցիոն ռիսկերը երկրում կսկսեն նվազել: Ուշագրավ է նաև, որ կառավարությունը եռամսյա ժամկետում պլանավորում է իրականացնել «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում: Իսկ թե գործնականում ինչ ընթացք կստանա նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարը, պարզ կդառնա առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել