Այսօր գործադիրը ԱԺ-ում ներկայացնելու է կառավարության ծրագիրը: Հանուն արդարության պետք է նշել, որ հիշյալ ծրագրում դրված են կոնկրետ և համակարգային խնդիրներ: Նոր կառավարությունը գերակա ուղղությունների թվում հայտարարել է «տնտեսության երկարատև և կայուն բարձր աճի ապահովման» մասին:
Տիրող տնտեսական իրավիճակից դուրս գալու գործում շատ մեծ դերակատարում ունեն ներդրումային ծրագրերը: Վերջիններս խթանելու նպատակով գործադիրն առաջարկում է սկսել օպտիմալացնել հիշյալ ոլորտում գործող պետական և պետության մասնակցությամբ գործող կառույցները: 2017-ից նախատեսվում է ձևավորել պետական ներդրումային ֆոնդ, որը պետք է աջակցություն ցուցաբերի ներդրումային ծրագրերին:
Վերը նշվածը նոր կառավարության գործունեության ծրագրի մի մասն էր միայն, և հույս ունենանք, որ ծրագրում ամրագրված բոլոր կետերն ու դրույթները կգործեն ըստ նշանակության, և արդյունքը երկար սպասեցնել չի տա: