«Անդրադառնալով քրեական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների շուրջ խորհրդարանական 5 խմբակցությունների միջև քննարկումներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «ես որտեղից դուրս եմ գալիս, խնդիրները լուծվում են»։

 

«ՉԻ» - Ըստ երևույթին Գալուստ Սահակյանին պիտի խնդրենք, որ ինքն իրեն հռչակի ղարաբաղյան հակամարտության լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին և անմիջապես դուրս գա բանակցային գործընթացից։ Խնդիրները միանգամից կլուծվեն։ Բայց պատկերացնում եք, թե դրանից հետո ինչ պահանջարկ կվայելի Գալուստ Գրիգորիչը։ Ով ինչ խնդիր ունենա նրան կներգրավի այդ խնդրում, հետո կխնդրի դուրս գալ, և վերջ։

 

Ըստ էության՝ այս վիճակը միայն մի հանգուցալուծում ունի։ Գալուստ Սահակյանին պետք է խնդրել, որ անմիջապես դուրս գա Հայաստանից։ Եթե չենք սխալվում՝ սա կոչվում է «համապարփակ և ամբողջական լուծում»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել