Նախագահականից դուրս գալուց հետո Րաֆֆին չասաց, թե ինչ են խոսել և ինչ են պայմանավորվել նախագահի հետ: Կամ արդյո՞ք պայմանավորվել են: Փոխարենը ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակի արտոնված հանրահավաքի ժամանակ: Իսկ այժմ գնում է դիվանագիտական հանդիպումներ ունենալու:
Գուցե նախագահականը Րաֆֆուց առաջ անցնի և հայտարարություն անի: Ամեն դեպքում մեզ մնում է սպասել: Իսկ հիմնական ենթադրությունս այն է, որ պայմանավորվել չի հաջողվել: Չնայած պայմանավորվելու շանսերը կարծես թե 0 էին: Սերժին բարի ժպիտով ու քեզ իրավադեր կոչելով նախագահականից դուրս չես մղի:
Հ.Գ. Դատելով նախագահականից դուրս գալու պահին Րաֆֆու շփոթված դեմքից՝ Սերժը հստակ կերպով ասել է, որ զիջումների չի գնալու, իսկ քանի որ Րաֆֆին Ազատության հրապարակում ու նախագահականի առաջ մի քանի հարյուր սատարող ունի ընդամենը, նախագահին պայման պարտադրել չի կարողացել:
Նրա հույսը թերևս վաղվա մարդաշատ հանրահավաքն է, որին միանալու կոչեր այսօր և վաղը համացանցում շատ կլսեք: