Картинки по запросу motorolaՀոկտեմբերի 16-ին սեփական տան շքամուտքի մոտ սպանվել է Դոնեցկի Ինքնավար Հանրապետության աշխարհազորայինների ղեկավար Արսենիյ Պավլովը, մականունը՝ «Մոտոռոլլա»։ Սպանությունը, ըստ Դոնեցկի Կիբերդրուժինայի թվիթերյան աղբյուրի, կատարել է ազգությամբ լատվացի Մարկ Օզոլինիշը։ Նրա անունը հիշատակվել է այստեղ առաջին անգամ։ Իրական պատվիրատուն այս սպանության հանդիսանում է, ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պարաշենկոն, այսինքն՝ ուկրաինական իշխանությունները։ Այժմ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Դոնեցկում։ Օզոլինիշը, Դոնեցկի Հանրապետության աղբյուրների համաձայն, 2016 թվականին է «ներդրվել» աշխարհազորայինների մեջ, սակայն մինչ այդ նրան մանրամասն պատրաստել են Ռիգայի ազգային անվտանգությունում ու սկզբնական հատվածում նա նույնիսկ աչքի է ընկել իր բնավորությամբ, արժանացել աշխարհազորայինների վստահությանը, դե իսկ հոկտեմբերի 16-ին արդեն մեկ ուրիշ վարձկանի հետ իրականացրել է սպանությունը Պավլովի տան շքամուտքի դիմաց։
 
Այժմ գլխավոր խնդիրը հետևյալն է՝ արդյոք կհնչի պատասխան Դոնեցկի իշխանությունների կողմից, թե ոչ։ Այդ մասին իր հարցազրույցում մեկանաբանություններ է տվել Ուկրաինայի վերին պալատի 4-րդ գումարման պատգամավոր Օլեգ Ցարովը։ Քաղաքական գործիչը մասնավորապես նշում է, որ մոտ ապագայում սպասվում է «Նորմանդյան ֆորմատով» հանդիպումը, որին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև նախկինում՝ G-20-ի գագաթնաժողովի ժամանակ անցյալ տարի, երբ ուկրաինական դիվերսիոն խմբերը ներթափանցել էին Ղրիմ։ Այդ իսկ պատճառով դժվար հնարավոր է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը այս հանդիպումներին ընդառաջ փորձի պատասխան տալ և իրավիճակը էլ ավելի սրել։ Ըստ քաղաքական գործչի՝ տվյալ պահին լավագույն լուծումը սառնասրտություն պահպանելն է՝ գոնե մինչև այդ հանդիպումները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել