Միրզիյոևին առաջադրվել է որպես  Ուզբեկստանի նախագահի թեկնածուAysor.am-ը գրում է.

Ձեռնարկատերերի և գործարարների շարժման-Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարը հոկտեմբերի 19-ին Տաշքենդում պետության ղեկավարի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոևին առաջադրել է հանրապետության նախագահի թեկնածու և հաստատել է նրա նախընտրական ծրագիրը,  հայտնում է «Интерфакс»-ը:

Միրզիյոևը  մասնակցել է համագումարին, նաև ելույթ  ունեցել:

Նրա ելույթից հետո կայացած քննարկումների արդյունքում համագումարի պատվիրակները միահամուռ Միրզիյոևին նախագահի թեկնածու են առաջադրել դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում:

2003 թվականին ստեղծված Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ունի ավելի քան 230 հազար անդամ և ամենամեծ խմբակցությունը երկրի խորհրդարանում (52 պատգամավոր):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել