«Շահող տոմսեր» գործարարների համար
ՀՀ կառավարությունը վերջապես ներկայացրեց 2017 թվականի իր ծրագիրը: Հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ սկսելու են իրենց գործունեությանն ու շահերին համապատասխան տալ տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ:
Կառավարության ծրագրի «Կայուն տնտեսական աճի ապահովում» բաժնում տեղ է գտել մի ենթաբաժին, որը պետք է առավելապես հետաքրքրի գործարարներին: Այսպիսով, Կարեն Կարապետյանը իր կառավարության ծրագրում չի շրջանցել մրցակցություն չունեցող նոր ձեռնարկություններին և նրանց համար նախատեսել է ստեղծել առավել բարենպաստ ներդրումային միջավայր, մասնավորապես սահմանել էներգակիրների արտոնյալ սակագներ: Սա շատ կարևոր նախադրյալ է տնտեսական աճի ապահովման համար:
Թե որքանով սա կշահագրգռի և կոգեշնչի գործարարներին, ապագայում տեսանելի կդառնա: Բայց մի բան հստակ է՝ կարծես թե նրանց գործունեության զարգացման համար ստեղծվում են ավելի իրական պայմաններ: