Картинки по запросу ներդրումներՀՀ տնտեսությունը աշխուժացնելու համար նոր ներդրումներ ներգրավելու կարիք է զգացվում: Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է ներկայանալ իր գրավիչ առանձնահատկություններով, իսկ եթե ներդրողները հետաքրքրություն ցուցաբերեն մեր երկրում գործունեություն ծավալելու հարցում, այդ ամենը կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ, այսինքն՝ ներդրումները իրենց հետ կբերեն նոր ներդրումների ներգրավման:

ՀՀ-ի կարևորագույն տնտեսական գործընընկերներից է ԵՄ, որի անդամ երկրներից գործակցության ամուր հիմք գոյություն ունի հատկապես Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական շատ ընկերություններ հաջող գործունեություն են ծավալում Հայաստանում և այդ ընկերությունների օրինակը կարող է պայմաններ ստեղծել, որպեսզի ֆրանսիական այլ ներդրողներ ևս հետաքրքրություն ցուցաբերեն Հայաստանում գործունեություն ծավալելու ուղղությամբ: Թերևս պատահական չէ, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և պատրաստվում է իրականացնել շուրջ 40 մլն դոլարի ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել