Ադրբեջանում տնտեսական անկումը մոտենում է 4 տոկոսին
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 3,9 տոկոսով: Տնտեսական անկման այս ցուցանիշի մասին տեղեկացնում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն: Անկումը հիմնականում պայմանավորված է շինարարության հատվածում արձանագրված 32 տոկոս նվազման հետ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է նավթի գների անկմամբ, քանի որ նավթային եկամուտները հիմնականում ներդրվում էին շինարարության և ծառայությունների ոլորտներում:
Ի դեպ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4512 մանաթ, որը դոլարային արտահայտությամբ մոտ 2800 դոլար է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/891100571024597?notif_t=close_friend_activity¬if_id=1476794478110005
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել