Օրերս ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգել էր վարչախմբի կողմից երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը նշել էր, որ իշխանությունը զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով, ու երկիրը կանգնած է դեֆոլտի առաջ:
Բազում տերերի ծառա, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն իրեն վերապահել էր անդրադառնալ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը ու նշել էր. «Ընդհանրապես դեֆոլտին նախորդում է սեկվեստրը, բայց դա էլ չկա Հայաստանում: Սա նշանակում է, որ այդ առումով մենք խնդիր չունենք»:
Լավ կլիներ՝ ուշադրություն դարձնեինք մի կարևոր հանգամանքի վրա. ո՞վ է փորձում անուղղակի հակադարձել:
Ցավում եմ, որ Մելքումյանը մոռացել է սեփական կալիբրը ու չի հասկանում, որ, որպես քաղաքական ֆիգուր, չափազանց ցածր մակարդակում է գտնվում Տեր-Պետրոսյանին պատասխանելու համար: Հանուն արդարության պետք է նշենք, որ կործանման է մատնված այն ուժը, որի «ինտելեգենտը» համարվում է մելքումյանանմանը: Ինչևէ...
Կարծում եմ ծիծաղելի է, երբ հիմնադիր նախագահի խոսքին իբր պատասխանում է շարքային բրոքերը: Այս մասով թերևս խիստ մտորելու տեղ ունի ԲՀԿ-ն, քանի որ անկախ ամեն ինչից՝ այս տեմպերով Միքայելը քաղաքական overdose-ի զոհ է դառնալու:
Լավ կլինի՝ Մելքումյանը լռի, երբ խոսքը գնում է պետության մասին: Վերջինս կարող է, օրինակ, մտածել, թե այս տարի ինչքան եկամուտ է ակնկալում սեփական անշարժ գույքի բիզնեսից: