Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել Րաֆֆի Հովհաննիսյանի երթը նախագահականՐաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ գնում է Սերժ Սարգսյանի մոտ հանդիպման։ Հրապարակում հավաքված բազմությունը դեպի Բաղրամյան 26 սկսեց շարժվել նրա հետ։ Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել Րաֆֆի Հովհաննիսյանի և իր համակիրների երթը դեպի նախագահական։ Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը նշեց, որ ինքնաբուխ ցույցերն ու երթերը չպետք է գերազանցեն 100 հոգին։ Դրան ի պատասխան Րաֆֆին ժողովրդին կոչ արեց քայլել 50/50 խմբերով ու գնալ առաջ։ Վալերի Օսիպյանի ակնարկը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ է հասկացել իր ասածը, մնաց անպատասխան։ Այս պահին հարյուրավոր մարդիկ շարժվում են դեպի նախագահի նստավայր։ 

Աղբյուրը՝ emedia.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել