Մենք Սիրիայի հարցով սրտացավ ենք, որովհետև այնտեղ ապրող հայեր կան, բայց ոչ ոք չի ցանկանում հասկանալ, որ այդ պատերազմը շատ ավելի խորքային խնդիրներ ունի, ու եթե անգամ այնտեղ հայեր չապրեին, դրա հետևանքները շատ ծանր կարող են անդրադառնալ Հայաստանի վրա:
1. Սիրիան այնքան էլ հեռու չէ:
2. Այնտեղ վաղուց կառավարական և ընդդիմադիր զորքերը կառավարական և ընդդիմադիր զորքեր չեն:
3. Ոչ մի կողմ այժմ չի գիտակցում՝ ինչի համար է պայքարում:
4. ՌԴ-ԱՄՆ լարվածությունն այնտեղ թոթափվելու փոխարեն է՛լ ավելի է սրվել (ՌԴ լարվածությունը կարող է ածանցվել տարածաշրջանում):
5. ՆԱՏՕ անդամ պետություններից մեկը մեր հարևանն է, որի հետ մենք բարիդրացիական հարաբերությունների մեջ չենք, իսկ նա այդ կոնֆլիկտի մեջ իր դերակատարումն ունի, իսկ քրդերի ճնշումը պայքարը կարող է մոտեցնել մեր սահմանին:
6. Մեր մյուս հարևանն՝ ի դեմս Իրանի, չի ցանկամում անմասն մնալ «խրախճանքից»:
7. ... 8... 9...
Ու դեռ բազմաթիվ կետեր կան
Իսկ մեր մոտ որոշ ուժեր երկու կոպեկի համար մարդասեր են դարձել, եղածն ու չեղածը մեկ լույսի տակ են ներկայացնում ու հայտարարություններ են տարածում սիրիահայերին օգնելու կոչերով:
1. Կոչ տարածելու փոխարեն քայլեր ձեռնարկեք...
2. Թե մարդասեր եք, հայերին օգնեք, իսկ այլ ազգերի մասով կոչեր արեք, որ մնացած աշխարհը գոնե ձեր կոչը լսի ու քայլեր ձեռնարկի, ասենք, սիրիացիներին, եզդիներին, ասորիներին, ալավիներին օգնելու համար...
Էս աշխարհը պոպուլիստներից ու պոպուլիստական կոչերից է փլուզվելու...