«Շնորհակալուշնյու», «շնորհակալուսյուն», «շնորհակալություն». բրիտանացի հանրահայտ երգչուհի, «Գրեմմի» մրցանակակիր Ջոս Սթոունը երևանյան համերգի ժամանակ ի վերջո սովորեց՝ ինչպես կարող է հայերենով շնորհակալություն հայտնել հանդիսատեսին։) Սթոունի՝ մի բաժակ թեյով, անմիջական պատմություններով ու կատակներով համեմված ելույթը «Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակներում արժանացավ հայ հանդիսատեսի բուռն արձագանքին։

Համերգի բացումն արեց «Մեցցո բենդը», ելույթ ունեցան Կարինե Առուստամյանն ու Աղվան Պապոյանը։ Երեկոն վարում էր Ժակը։ Այնուհետև իր բենդի՝ Պիտ Ինակոնի (բաս կիթառ), Ռիկի Ջորդանի (հարվածային գործիքներ) և Լեոն Քինգի (կիթառ) հետ բեմ բարձրացավ Ջոս Սթոունը։ Երգչուհին բեմ բարձրացավ ոտաբոբիկ, մի բաժակ թեյ խնդրեց ու սկսեց երգել։ Առաջին իսկ կատարման ժամանակ Ջոսն իջավ դահլիճ՝ զուգակցելով երգելն ու շփումը հանդիսատեսի հետ։

Երգչուհին ասաց, որ սիրեց հայ հանդիսատեսին:) «Պիտի խոստովանեմ, որ հասցրի սիրել հայ հանդիսատեսին, քանի որ դուք լավ ունկնդիր եք, ակտիվ եք, երգում եք ինձ հետ»,- ասաց նա, իր պատմությունները ներկայացնելիս էլ նշեց, որ հայերը լավ ունկնդիրներ են, հաճույքով է պատմում։)

Երբ Ջոսն ավարտեց ելույթը, հանդիսատեսը համառ ծափահարություններով հետ կանչեց նրան, երգչուհին էլ իր հերթին արտահայտեց իր սերը՝ երգի ժամանակ հնչող «Leave me» արտահայտությունը փոխարինելով  «Don’t leave me»-ով։

        

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել