Մոտս նենց տպավորություն ա, որ կյանքը կանգնել ա։ Ես կամ, զգում եմ, որ դեռ կամ, իսկ երկիրը չի պտտվում, ու ես ոչ մի եղանակ չգիտեմ նորից դա պտտելու, ու մի տեսակ, ուժ էլ կարծես թե չունեմ։ Իրավիճակն իդեալական ա հիմարություններ անելու համար, բայց մի տեսակ, հանուն ինչի՞։ Մարդկային տեսակս հերթական գլոբալ ու անդառնալի դեգեադացիան ա ապրում, ու էս անգամ երևի թե վերջնական կործանման շեմին կհայտնվեմ, ու դրանից մի տեսակ ուրախ եմ։ Վերջապես իմ ֆիզիլոգիահոգեբանական մետամորֆոզն իր վերջին փուլը կանցնի, ինչի համար սաստիկ ուրախ եմ. ի վերջո ավելի լավ է լինել կատարյալ վատը, քան չձևավորված «մուտանտ»։ Չէ դե, ես իհարկե մտածել ու երազել եմ մարդկային բարձր արժանիքների կուտակման մասին, փորձել լինել լավը, ու ինչ-որ դեպքերում նույնիսկ հաջողության հասել, բայց դրանք ժամանակավոր, կարճ հաղթանակներ էին։ Դա նման ա էն երջանիկ պահերին, որոնց մարդը ձգտում է, չգիտակցելով անգամ, որ դրանց հասնելու համար պետք ա մի քիչ խելոք լինել ու անպայման շատ պայքարել, թե չէ քեզ թվում ա թե վերջ, դու ունես մի բան, որի մասին մտածել ու երազել ես, ու դա քեզ մի տեսակ նվերի պես ա տրվել, բայց արի ու տես, որ էս կյանքում ոչինչ «անվճար» չի տրվում։
Չնայած եթե հավատան նրան, որ «երջանկությունը գրիպ չի, որ անցնի», ուրեմն իմ զգացածը հեչ կապ չունի երջանկության հետ, բա լավ, էդ դեպքում ինչի՞ եմ շարունակում ափսոսել դրա «կորուստը»։



