Լուսավոր Հայաստանը մեկ անգամ կարողացավ քաղաքական մշակույթի մեջ նորություն մտցնել։ Կոալիցիա կազմեց ԲՀԿ և նախկին ՕԵԿ-ի հետ։ Մոտ ապագայում պարզ կադառնան Քրիսթ Մարուքյանին դեմ քվեարկողները, բայց Լուսավոր Հայաստանը կարող է ևս մեկ նորություն մտցնել մեր քաղաքական իրականության մեջ։
ԼՀԿ-ն ուժեղ ընդդիմություն է Վանաձորում և կարող է այդ ուժը ոչ թե մսխել մեր մնացած ընդդիմադիրների նման, այլ զարգացնել, դրա համար պետք է ողջամիտ գործել ու տեղը եկած պահին ընդդիմանալ Մամիկոն Ասլանյանի թիմին, տեղը եկած ժամանակ էլ օժանդակել՝ ի բարօրություն Վանաձորի։ Մամիկոն Ասլանյանն էլ իր հերթին պետք է գնա քաղաքական երկխոսության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/933078470130835
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել