Panorama.am-ը գրում է.
Չինաստանի Ազգային էներգետիկ վարչության Ածխահանության բաժնի ղեկավարի նախկին տեղակալը դատապարտվել է մահապատժի՝ այն հետաձգելու պայմանով: Պաշտոնյան մեղավոր է ճանաչվել կոռուպցիոն գործունեություն իրականացնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Xinhua ազգային լրատվական գործակալությանը:
Ուեի Պենգյունը վերոնշյալ պաշտոնը զբաղեցրել է մինչ 2014թ-ը, երբ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել, իսկ նրա բնակարանում հայտնաբերված 29.99 միլիոն դոլար՝ որպես կաշառք ստացած գումարը երկրում իրականացված հակակոռուպցիոն արշավի շրջանակներում բացահայտված կաշառքի ամենախոշոր դեպքն է:
Հյուսիսային Բաոդինգ քաղաքի կայացրած դատավճռով պաշտոնյան դատապարտվել է մահապատժի՝ այն 2 տարի հետաձգելու պայմանով, որը գործնականում նշանակում է, որ նա ամբողջ կյանքը անցկացնելու է ճաղերի հետևում՝ առանց վաղաժամ ազատ արձակման կամ համաներման իրավունքի: Ըստ դատարանի վճռի՝ Ուեյը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ապօրինի կերպով կնքել է մի շարք պայմանագրեր և 212 միլիոն յուան կաշառք է վերցրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



