Վերջին շրջանում ինչ դրական բան լինում է, կապվում է նոր վարչապետի անվան հետ։ Օրինակ՝ գազի գնի սակագնի իջեցման մասին խոսակցությունները վաղուց կային նախորդ կառավարության շրջանում էլ, բայց հիմա մամուլում մի նմանօրինակ դրական հաղորդագրություն են տարածում ու դա ներկայացնում նոր վարչապետի ձեռքբերումը, կարծես թե վերջինս ոչ թե սովորական պաշտոնյա է, այլ կախարդական փայտիկով հրաշագործ։ Ի դեպ, վարչապետն իր բերանով ասաց, որ ինքը նախկինների պես չունի կախարդական փայտիկ, և հազիվ թե այնքան հնարամիտ լիներ, որ գտներ այդ հրաշագործ փայտիկը։ Այս պահին ինչ տեղի է ունենում, իրականում արհեստական աղմուկ է․ չկա ոչ մի փոփոխություն, ամեն ինչ նախկինի պես է, պետք չէ դրական կերպար ստեղծել մեկի շուրջ, ով դեռ առանձնապես ոչինչ չի արել այս ժողովրդի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/227668294314526?notif_t=close_friend_activity¬if_id=1476694407625823
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



