Image result for գյուղՄեր գյուղացին դատապարտված է վատ ապրելու այնքան ժամանակ, մինչև չհասկանա մի քանի տարրական բաներ՝ ինչով զբաղվում է, էդ բնագավառից գոնե մի 2 բան կարդա, սովորի: Այն, ինչ որ իրենք են անում, առնվազն սիզիփյան աշխատանք է: Լավ, ո՞նց կարելի է շուկայում գարու արժեքը լինի 90դրամ, ցորենը՝ 100, եգիպտացորենը՝ 120, հաճարի փշուրը՝ 110, նա գնա խոզերի համար 4300-ով գնի 30 կգ թեփ՝ պատճառաբանելով, որ սա լավ են ուտում: Բա սնունդ չկա, սոված են, չեն կշտանում, պիտի շատ ուտեն, կերամանի մեջ չթողեն: Հիմա էլ համատարած դրել մորթ են անում, թե ձեռնտու չի, տակ ենք տալիս: Եկող տարի պատրաստվեք խոզի մսի թանկացմանը, եթե իհարկե այս ընթացքում խոշոր ֆերմերներ ի հայտ չգան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել