Այս ի՜նչ միամիտ փաստարկներ են բերում Րաֆֆու հակառակորդները, ի՜նչ ոգևորվել են, հատկապես առցանց երիտհանրապետականները, ինչ է թե Րաֆֆին գիշերը Ազատության հրապարակում չի անցկացրել։ Ծիծաղելի է շատ, իրոք... Ուրեմն Ազատության հրապարակում գիշերելը երևի այնքան կամաչացներ ռեժիմին, որ միանգամից կգային ու առանց նախապայմանների կապիտուլյացիա կստորագրեին։ Կամ ավելի հեռուն գնանք՝ որ Լևոն Տեր-Պետրոսյանը գիշերեց Ազատության հրապարակում, դրանից ի՞նչը փոխվեց 2008-ին ու ի՞նչ մնայուն բան տվեց, որ մենք ունենք այսօր...
Իսկ ամենազավեշտալին այն է, որ ամենամոլեռանդ քննադատողներին ու վայ-վույ անողներին որ հարցնես, եթե ձեր թեկնածուն կոչ աներ Ազատության հրապարակում գիշերել, քանի՞սդ միկրոինֆարկտից կմնար տեղում... Տտո տնաշեններ, եթե նման մի բան ասվեր ձեզ, էն կրծքներիդ դաջած հանրապետական արծիվը կթռներ-կփախներ։
Ձեր աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն եք դրած քննարկում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/155781747911190?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել