Րաֆֆին շատ է մտածել` ի՞նչ երանգավորում տա իր հանրահավաքային թատերաշրջանին։ Քննարկման էին դրված չիչխանագույնը, թուրինջագույնը, ծիրանագույնը։ Գույների ու մրգերի ընտրության հարցում Րաֆֆին որոշել է առաջնությունը տալ ավանդական ծիրանին։ Բայց մեկ է, պարո՛ն Հովհաննիսյան, գետնախնձորից ավել չեք ձգի։
Ձեր խոստումները՝ թե երկնքից մանանա կթափեք ժողովրդի գլխին, գետերի հունով մեղր ու շաքար կծորան, սին են ու ծիծաղի արժանի։ Վայելեք հետընտրական Ձեր էյֆորիան, բայց շատ մի ոգևորվեք, քանի որ մի քանի օր, առավելագույնը շաբաթ հետո կգտնեք Ձեր իրական տեղը քաղաքական լուսանցքում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/avagyankaren/posts/450930831647238
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



