Օրինակ՝ երեկ կարդացի, որ պարզվում է՝ նախկին մշակութամայրը՝ Հասմիկ Պողոսյանը, վերջին երկու տարիների ընթացքում տասնյակ գործուղումների է մեկնել, ընդ որում՝ հաճախ բիզնես դասով։ Նրա վոյաժների արդյունքում պետբյուջեից ծախսվել են տասնյակ միլիոն դրամ կազմող միջոցներ։ Արդյունքի մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև միակ շոշափելի արդյունքն այդ միջոցների մսխումն է։
Այսօր էլ կարդում եմ, որ պարոն Տարոնն է Ռիգա մեկնել, ու քաղաքապետարանը բիզնես դասի տոմսեր է ձեռք բերել 2,6 միլիոն դրամով։ Բնավ չցանկանալով սևեռվել կոնկրետ Տարոնի վրա, այդուհանդերձ, համարում եմ, որ նրա օրինակը շատ խորհրդանշական է։ Կա երկու հարց․
1․ Ինչու՞ պետք է հարկատուների գումարներից հավելյալ միլիոններ վճարվեն ընդամենը քաղաքապետի մակարդակ զբաղեցնող պաշտոնյայի ավելորդ կոմֆորտի համար։ Այն էլ, երբ Տարոնը գնում էր Երևանի անվան այգու բացման տիպի անիմաստ միջոցառման։ Ենթադրենք՝ այդ այգին այդ աստիճան կարևոր էր։ Մի՞թե այն կչորանար, եթե պարոն Տարոնը էկոնոմ կլասով մեկներ այն բացելու։

2․ Ենթադրենք՝ պարոն Տարոնը այնքան բարձրաշխարհիկ պահանջմունքներ ունի, որ իր կյանքը չի պատկերացնում էկոնոմ կարգում թռիչքներով, բայց մի՞թե նույն պարոն Տարոնը չէր, որ երկու տարի առաջ հայտարարագրել էր 6 միլիոն դոլար կազմով բանկային հաշիվ։ Ինչու՞ ինքը չի վճարում գոնե տարբերությունը էկոնոմ և բիզնես դասի թռիչքի տոմսերի համար, չէ՞ որ դա իր հարմարավետության հարցն է, ոչ թե պետական ու ազգային նշանակության հարց։
Կրկնում եմ, Տարոնը պարզապես մի կաթիլ է ծովում։ Պետք է առհասարակ հասկանալ, թե այդ ո՞ր արժանիքների համար այս կամ այն պաշտոնյան պետք է մեր հաշվին բիզնես դասով շրջագայի։ Շատ են ցանկանում բիզնես դաս, ապա թող իրենց գրպանից վճարեն դրա համար։ Անձամբ ես՝ որպես քաղաքացի, թերևս միայն նախագահի ու շատ-շատ վարչապետի օրինակների դեպքում մի տեսակ ամոթ կհամարեմ, եթե նրանք էկոնոմ դասով շրջագայեն, իսկ մնացած ՑԱՆԿԱՑԱԾ պաշտոնյա պարզապես չունի այն մասշտաբն ու կարևորությունը, որ նման հավելյալ բեռ դնի առանց այն էլ դեֆիցիտային մեր բյուջեի վրա։ Երբ այնքան արդյունավետ կդառնան, որ ալամ աշխարհից վարկերի հույսին չի մնա մեր բյուջեն, նոր կքննարկենք այդ արդյունավետ պետպաշտոնյաների համար հավելյալ կոմֆորտի ապահովման հարցը, իսկ այժմ նման շռայլությունները ցինիզմ են ու լկտիություն։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/10/6.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել