«Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակային դժգոհություն Էր հայտնել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գործունեությունից։ Ռուստամյանը մարզպետին մեղադրել էր նրանում, որ իր գործունեությամբ չի կարողացել նպաստել հայրենի կուսակցության հեղինակության բարձրացմանը գյումրեցիների շրջանում։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց դաշնակցական մարզպետից պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն Սիմոնյանին փոխարինող Է փնտրում՝ Մարզպետը հավաստիացրեց, որ նման բան գոյություն չունի։ Իսկ երբ մեջբերեցինք իր կուսակցի՝ Արմեն Ռուստամյանի ասածները, նա պատասխանեց. «Ով ինչ ասել Է, իրենցից հարցրեք, ես ասում եմ՝ նման բան չկա։ Ամեն ինչ նորմալ Է, խնդիրներ չկան»։ Այլ կերպ ասած՝ Սիմոնյանը հասկացնում Է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, և եթե կարող են, թող հանեն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել