Այն, որ Րաֆֆին արժանի է, որ նրա կողքին մարդիկ համախմբվեն, դա անմեկնաբանելի է, սակայն կա մի անժխտելի փաստ ևս` այնպիսի քաղաքական գործչին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, հարիր չէ «անսկզբունքային» լինել: Չէ՞ որ ԱԺ-ի ընտրություններից սկսած Նիկոլ Փաշինյանը միշտ ունեցել է իր խիստ սուբյեկտիվ կարծիքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Ճիշտն ասած՝ ես միշտ մեծ ակնկալիքներով եմ հետևել Փաշինյանի ազգանպաստ գործունեությանը, միշտ հավատացել եմ նրա սկզբունքայնությանը և քաղաքական անաչառությանը, սակայն արի ու տես՝ խարդավանքներով լի քաղաքականությունը ուժեղ դուրս եկավ նրա սկզբունքայնությունից: Որպեսզի ավելի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքս, հիշեցնեմ` Նիկոլ Փաշինյանի` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում ելույթից մի հատված. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ; Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել է սեփական նախագահին: Բայց ինչպես եւ սպասվում էր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ընտրությունը»: Այստեղ իմ մոտ մի շարք հարցեր են առաջանում`
• Նիկոլ Փաշինյան, հարցրե՞լ եք արդյոք ինքներդ Ձեզ, որ, եթե Դուք ի սկզբանե հայտարարեիք, որ սատարում եք Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա միգուցե ավելի շոշափելի հաղթանակ տաներ, այնպիսի հաղթանակ, որ նույնիսկ ցանկության դեպքում իշխանությունները չկարողանային ոչինչ անել:
• Հիշո՞ւմ եք արդյոք, որ ձեր թիմակիցներից շատերը լուրջ չէին վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այսպիսի մեկնարկին, չէ՞ որ Ձեր թիմակից Լևոն Զուրաբյանը պատրաստ էր ձևական տոկոսների համար բանակցել ԲՀԿ-ի հետ (ի նկատի ունենք չարաբաստիկ գաղտնալսումները)՝ անտեսելով Րաֆֆի Հովհաննիսյանին:
P.S. Նորից ու նորից կրկնում եմ`Րաֆֆի Հովհաննիսյանը արժանի է ՀՀ նախագահ դառնալու, բայց նա ի սկզբանե պետք է հենվի սկզբունքային քաղաքական գործիչների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել