Մամիկոն Ասլանյանը՝ որպես Վանաձորի նորընտիր քաղաքապետ, պետք է հստակություն մտցնի ստեղծված իրավիճակում: Ես չեմ ասում՝ պետք է բացահայտի իրեն կողմ քվեարկած «ընդդիմադիրների» անունները, բայց այն սկանդալային հրապարակումները, որոնք մենք տեսնում ենք, հստակ բացատրություն պետք է ունենան, եթե կա մեկը, ով որևէ ավագանու ընտրության վրա ազդել է ճնշումներով, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:
Իհարկե, իրավիճակային առումով Մամիկոն Ասլանյանին նախանձել չեմ կարող, բայց ես էլ Վանաձորի քաղաքապետ չեմ դարձել: Այնպես որ սեփական պատասխանատվություն ունենալու ու բոլոր հարցերը փակելու ժամանակն է: Եվ այսպես, կա՛մ ամեն ինչ հին ձևերով է լինում, կա՛մ Վանաձորի զարգացման համար ամեն ինչ հստակեցվում է ու պարզ ջրի վրա մատուցվում է ժողովրդին:
Հաջողություն Վանաձորին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել