Ուրեմն, 2008 թվականին ես միաժամանակ աշխատում էի լրագրող գործակալությունում, մենեջեր էլեկտրոտեխնիկա բերող մի ընկերությունում ու մատուցող։ Տունը մենակ իմ վրա էր, պետք էր գռդոն անել, ինչ հասցնում էի՝ անում էի։ Շեֆերիցս մեկը շատ մոտիկ էր մի հատ լուրջ մարդու հետ, որը մասնակցում էր նաև Սարգսյանի քարոզարշավին։ Դուբայում ղեկավարիս հետ նստած` ինքը պատմեց նրան, թե ինչ պաշտոն պիտի ստանա Սարգսյանի ընտրվելուց հետո։ Ինքը էդ պաշտոնը էն պահին չստացավ։ Գիտե՞ք ինչի։ Երևի կհիշեք Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում էն հանրահավաքը, որն անցկացվել էր Օպերայում անցնող Լևոնի հանրահավաքին զուգահեռ։ Էդ հանրահավաքին բերեցին լիքը մարդ, բաժանեցին պլակատներ ու տրանսպարանտներ, ու վերջը «Թալինը ձեզ հետ է» տրանսպարանտներով, որոնք տվել էին Սարգսյանի առաջ թափ տալու համար, մարդիկ բարձրացան Ազատության հրապարակ։ Էդ մարդը սույն միտինգի կազմակերպիչներից, գաղափարական ծնողներից մեկն էր ու պատժվեց սեփական հիմարության համար։ ՀՀԿ–ի այսօրվա ղեկավարությունը շատ լավ գիտի թե՛ էդ մարդուն, թե՛ նրան պատժելու պատմությունը, ու տեսել է՝ քանի տարի նրանից պահանջվեց նախկին դիրքերը վերականգնելու համար, դրա համար 7 անգամ չափելու է, մեկ անգամ կտրելու է վաղը՝ ամսի 21-ին` միտինգ կազմակերպելուց, ուստի և չի բացառվում, որ Րաֆֆի–Սերժ հանրային հանդիպում չլինի։
Հ.Գ. Իսկ Րաֆֆին ինչ–որ մեկի հետ գիշերով ինչ–որ ուրիշ տեղ հանդիպեց, ու Խուրշուդյանը ոչ մի բան չի պարզաբանում։
Կից նյութը` այստեղ