Image result for ՏնտեսությանՀսկիչ գների «տեսադաշտը» կկրճատվի

Տնտեսության բարեկարգման էական փոփոխություններից մեկը կարող է լինել մաքսային և հարկային դաշտերի կարգավորումը:
Խնդիր է դրված առավելագույնս պարզեցնելու վերը նշված դաշտերի աշխատանքը: Այդ շրջանակներում պետք է նվազեցնել անհրաժեշտ տեղեկանքների քանակը և այն քաշքշուկը, որ առաջանում էր այդ ընթացքում: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը ընդունելի է, ապա լրացուցիչ փաստաթղթեր չպետք է պահանջել:

Վերը նշված փոփոխությունները իրականացնելու նպատակով
կվերանայվի հսկիչ գների կիրառությունը: Խնդիրն այն է,որ դրանց առկայության պայմաններում ներմուծվող ապրանքները, մտնելով ներքին տնտեսական տարածք, անհասավար դաշտ են ստեղծում բիզնեսի մասնակիցների համար։ Այս պարագայում առաջարկվում է նաև մաքսային արժեքների հաշվարկի համար հիմք ընդունել գործարքի գնի մեթոդը։

Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է նաև սահմանել ԱԱՀ-ի վերադարձով այն երկրների ցանկը, որտեղ ինվոյսի գինը ընդունվելու է արժանահավատ: Նման մեթոդը բոլոր երկրների հանդեպ կիրառել այս պահին հնարավոր չէ, քանի որ կան երկրներ, որտեղից ձեռք բերվող ապրանքների համար գործարքի գնի կիրառումը լուրջ ռիսկեր է պարունակում և արժանահավատ չէ ապրանքի մաքսային արժեքի տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել