1988 թվականի փետրվարի 20-ին սկիզբ առավ համաժողովրդական շարժումը՝ իր հենքում ունենալով Ղարաբաղի ազատագրության հարցը: Հիմա Ղարաբաղն ազատ է, այն ընթանում է գոյության իր ճանապարհով: 2013 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նորից զանգվածներն են հավաքվել: Այժմ Ղարաբաղի խնդիրը չէ, այլ՝ արդարության: Մեր հայրենիքում անկաշկանդ ապրելու, մեր քվեներին տեր կանգնելու, ժողովրդի միջոցով իշխանություն ձևավորելու խնդիրն է, քանի որ մեզ ժողովրդապետություն, ոչ թե քրեաօլիգարխիկ հանցագործապետություն է պետք... Արդյո՞ք քառորդ դար անց պատմությունը մեզ նորից կկանգնեցնի նոր հանգրվանի առջև, արդյո՞ք մենք կձգտենք վերականգնել մեր հավատն ու ոգին...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.mutafyan/posts/338083732962758
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



