«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել ինչ-որ գիտաժողովում, բայց չկարողանալով կարգին շարադրել մտքերը խոստովանել է. «ես ռուսերեն չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին...»։ Եվ իհարկե՝ անավարտ է թողել խոսքը։

«ՉԻ» - Վատ է, իհարկե, որ Ռուսաստանի 3 միլիոնանոց հայկական համայնքի ղեկավարը «մի քիչ բավականին» վատ է խոսում հայերեն, իսկ ռուսերեն սովորել չի կարողանում։ Բայց մյուս կողմից էլ՝ առաջընթացն ակնհայտ է։ Նախկինում նա այնքան «դուխով» էր ռուսերեն խոսում, ասես Դալի բացատրական բառարանի երկրորդ հատորն ինքն էր գրել, իսկ հիմա հասկանում Է, որ ռուսերեն խոսել չգիտի։ Եթե ինքնագիտակցությունը շարունակի աճել այսպիսի տեմպերով՝ հանգիստ կարող է գալ Հայաստան և մուտք գործել քաղաքական դաշտ (հիշում եք, չէ՝, որ ժամանակին այդպիսի մտադրություն ուներ)։ Մնում է, որ խոսել սովորի։ Որևէ լեզվով»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել