Image result for կարեն կարապետյանՀանրային կառավարման կարևորագույն բաղադրիչ է պետության և հասարակության միջև հաղորդակցության ապահովումը: Լրատվամիջոցների գործունեությունը հասարակական կյանքի անբաժան մասն է դարձել: Ներկայումս տեղեկատվության ապահովումը մեծ դեր է խաղում հասարակական կարծիքի ձևավորման, հանրային ինստիտուտների գործունեության և մարդկային կյանքի հետագա զարգացման հարցերում:

Հասարակության և քաղաքացիների շրջանում կուտակված խնդիրները վեր են հանվում մամուլի միջոցով: Ուստի հասարակության համար մտահոգիչ պրոբլեմներին լուծում տալու տեսանկյունից հատուկ կարևորություն է ստացել պետական մարմինների կողմից մամուլի և լրատվամիջոցների հետ բաց և թափանցիկ աշխատանքը: Գերատեսչությունները պարբերաբար պետք է հասարակությանը տեղեկացնեն իրենց կողմից կատարվող աշխատանքների մասին, որպեսզի հանրությունը տեղեկանա, որ հասարակության շրջանում կուտակված բազմաթիվ խնդիրները անհասցե չեն մնում:

Այս համատեքստում պատահական չէ հասարակության հետ թափանցիկ աշխատելու վերաբերյալ վարչապետի հանձնարարությունը` ուղղված համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, որը նպատակ ունի հասարակությանը դիտարկելու որպես գործընկեր և մաքսիմալ ձևով մասնակից դարձնելու իրենց աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել