Շատերը տեսած կլինեն իմ գրառումներում, երբ ես գովաբանում էի Րաֆֆի Հովհաննիսյանին, ես միշտ դա արել եմ այն բանի համար, քանզի տեսել եմ նրա մոտ այլ որակ, դրական իմաստով տարբերվող մարդու, ով իր ընդդիմադիր կեցվածքով իսկապես կհակակշռի իշխանությանը և կստիպի գործել ավելի ազգակենտրոն ու պետականակենտրոն: Սակայն այն, ինչ անում է հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը, նման է այն բանի, ինչն արվեց նախկինում, երբ ստանալով շոշափելի ընտրաքվե՝ ժողովրդին տարան բախումների, տարան դեպի անորոշություն: Պարոն Հովհաննիսյան, Դուք կարող եք մնալ հասարակության մեծամասնության համակրանքը վայելող անձ, այնպես մի արեք, որ դառնաք մի մասի սիրելին, իսկ մյուս մասի ատելին, Ձեր նման պահվածքով ստեղծված անկայությունից կտուժի ԵՂՆԻԿՆԵՐՈՒՄ դիրքեր պահով իմ եղբայրը ու մյուս զինվորները, Ձեր որդին, որ բանակում չի էլ ծառայել, հաստատ այս ամենից չի տուժի: ԿԱՆԳ առեք ու օգտնվելով Ձեր ներկա վիճակից՝ համախմբեք ազգը, օգտագործեք Ձեր գիտելիքները «ՀԱՆՈՒՆ»-ի, այլ ոչ թե «ԸՆԴԴԵՄ»-ի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել