Картинки по запросу сомерсет моэм► Եթե մարդիկ խոսեն միայն այն ժամանակ, երբ ասելիք ունեն, այդժամ մարդկային ցեղը շատ շուտով կկորցնի խոսելու ունակությունը: Քիթի

► Ձևացնելը լավ չէ, և միշտ էլ նախընտրելի է ճշմարտությունն ասելը:

► – Գիտե՞ս, շատ լավ է, երբ քեզ դնում ես մեկ ուրիշի տեղը և հարց տալիս, թե ինչպես կվարվեիր նրա փոխարեն: Թաունսենդ

► Մարդկանց մեծ մասը, որքան որ տեսնում եմ, երբ սիրահարված են, և սերը փոխադարձ չէ, իրենց վիրավորված են զգում: Նրանք բարկանում են և դառնանում: Ուոլթեր

► Վիրավորված սնափառությունը կնոջը կարող է դարձնել ավելի վրեժխնդիր, քան ձագերին կորցրած էգ առյուծին:

► Եթե տղամարդը չունի այն, ինչն անհրաժեշտ է, որ կինն իրեն սիրի, նրա մեղքն է, ոչ թե կնոջ: Քիթի

► Ներկայից լավ ժամանակ չկա: Ուոլթեր

► Ամեն մարդ իր գինն ունի: Թաունսենդ

► Կարելի է շատ սիրել մի կնոջ` առանց ցանկանալու կյանքի մնացած մասն անցկացնել նրա հետ: Թաունսենդ

► Շատ մարդիկ մահացել են համաճարակի հանդեպ զուտ վախից, քան վարակվելուց: Թաունսենդ

► Կանայք միշտ անարդար են, և նրանք սովորաբար ողջ մեղքը բարդում են տղամարդկանց վրա: Բայց հակառակ կողմն էլ կարող է ասելու բաներ ունենալ: Թաունսենդ

► Մի՞թե մարդ դադարում է սիրել մեկին, երբ իր հանդեպ վատ են վարվում:

► Միայն և միայն հմայքն ի վերջո հոգնեցնում է: Մարդ թեթևություն է զգում`գործ ունենալով մարդու հետ, ով այնքան էլ հմայիչ չէ, բայց մի փոքր ավելի անկեղծ է: Ուադինգթոն

► Ի՞նչ կա մարդու սրտում, որ արհամարհանքով է լցնում նրանց հանդեպ, ովքեր քեզ սիրում են:

► Կանայք երբեք ամբողջովին չեն հասկանում տղամարդկանց:

► Միշտ դժվար է վերահսկել մարդու թուլությունը:

► Մարդ չի կարող խաղաղություն գտնել աշխատանքի կամ հաճույքի մեջ, աշխարհում կամ մենաստանում, այլ միմիայն սեփական հոգու մեջ:

► Գեղեցկությունը նույնպես Աստծո պարգևն է, ամենահազվագյուտ և թանկարժեք պարգևներից մեկը, և մենք պետք է շնորհակալ լինենք, եթե բավական երջանիկ ենք` ունենալով այդ, և շնորհակալ լինենք, եթե նույնիսկ չունենք, իսկ ուրիշներն ունեն, ինչը մեզ հաճույք կպատճառի:

► Գետը, չնայած շատ դանդաղ էր հոսում, դեռևս շարժման զգացողություն ուներ և իրերի անցողիկության մելամաղձոտ զգացում էր տալիս: Ամեն ինչ անցել է, և այդ անցումից ի՞նչ հետք է մնացել: Ողջ մարդկային ցեղը նման է գետի ջրի կաթիլներին, և այդ անանուն հեղեղը` իրար այնքան մոտիկ և տակավին այնքան հեռու, հոսում է դեպի ծովը: Երբ ամեն բան այնքան կարճ է տևում, և ոչինչ շատ կարևորություն չունի, ցավալի է, որ մարդիկ, անհեթեթ կարևորություն տալով առօրեական բաներին, այնքան ցավ են պատճառում իրենց և ուրիշներին:

► Կարևորը սիրելն է, ոչ թե սիրվեը: Մարդ նույնիսկ շնորհակալ չէ նրանց, ովքեր սիրում են իրեն. այդպիսինները միայն ձանձրացնում են: Քիթի

► Ինքնասիրությանը հասցված վերքն ամենադժվար բուժելի վերքն է:

► Մեզնից ոմանք Ուղին փնտրում են հաշիշի, և ոմանք` Աստծո մեջ, ոմանք` վիսկիի, և ոմանք` սիրո մեջ: Բոլորը նույն Ուղին է, և այն ոչ մի տեղ չի տանում:

► Ցավալի չէ՞ արդյոք, որ մարդիկ, շատ կարճ ժամանակ ապրելով այսքան ցավ ունեցող աշխարհում, այդպես տանջեն իրենք իրենց:

► Բավարար չէ, որ կրոնավորն անվերջ աղոթք անի Հիսուսի հետ, նա ինքնին պետք է մի աղոթք լինի:

► Բարեկիրթ կինը չպետք է այնպիսի բան անի, որ զրույցի առարկա դառնա:

► Տղամարդիկ հաճախ իրենց դուստրերի հանդեպ ավելի խոր զգացմունքներ ունեն, քան որդիների:

► Սիրտ ունենալը մեծ դժբախտություն է: Քիթի

► Միայն մեկ ճանապարհ կա սիրտ շահելու` կարողանալ քեզ դնել նրա տեղը, ում սիրտն ուզում ես շահել:

► Քիթին տեսավ, որ Ուադինգթոնը ծխախոտ վառեց: Մի փոքրիկ ծուխ, որ կորչում է օդի մեջ. սա է մարդու կյանքը:

► Իմ կարծիքով՝ միակ բանը, որ հնարավոր է դարձնում այս աշխարհում ապրել առանց զզվանքի, գեղեցկությունն է, որը մարդիկ ժամանակ առ ժամանակ ստեղծում են քաոսից: Նրանց ստեղծած նկարները, հորինած երաժշտությունը, գրած գրքերը և ապրած կյանքը: Այս ամենի մեջ ամենահարուստը գեղեցիկ կյանքն է: Դա արվեստի ամենակատարյալ ստեղծագործությունն է: Ուադինգթոն

► Թաոն Ուղին է և Ճամփորդը: Դա հավերժական ճանապարհն է, որով անցնում են բոլոր արարածները, բայց ոչ մի արարած այն չի ստեղծել, քանի որ այն ինքնին կենդանի է: Այն ամեն ինչն է և ոչինչը: Դրանից է սկիզբ առնում ամեն բան, ամեն ինչ ենթարկվվում է նրան և վերադառնում է դեպի նա: Նա քառակուսի է առանց անկյունների, հնչյուն, որն ականջները չեն լսում, և պատկեր` առանց ձևի: Դա մի հսկա ցանց է, և չնայած նրա անցքերը ծովի չափ խոշոր են, բայց ոչինչ նրա միջով չի անցնում: Դա մի սրբավայր է, որտեղ ամեն բան կարող է ապաստանել: Այն ոչ մի տեղ է, բայց առանց լուսամուտից դուրս նայելու դու այն կարող ես տեսնել: Այն սովորեցնում է ցանկանալ չցանկանալ և ամեն ինչ թողնել, որ իր հունով ընթանա: Ով խոնարհ է, կպաշտպանվի լիովին: Ով կռացել է, կուղղվի: Ձախողումը հիմքն է հաջողության, և հաջողությունը ձախողման ապաստարանն է, բայց ո՞վ կարող է ասել, թե երբ կգա շրջադարձային պահը: Նա, ով ձգտում է քնքշության, կարող է նույնիսկ փոքրիկ երեխա դառնալ: Սիրալիրությունը հաղթություն է բերում նրան, ով հարձակվում է, և ապահովություն նրան, ով պաշտպանվում է: Հզոր է նա, ով հաղթում է ինքն իրեն: Ուադինգթոն

► Ես կարծում եմ, որ երբեմն ծանր է այլևս չտեսնել նրանց, ովքեր սիրելի են եղել քեզ, և բաժանվել այն վայրերից, որտեղ մեծացել ես: Քիթի

► Ամեն դեպքում, երբ մտածում ես նրանց մասին, ում համար սիրելի ես եղել, դժվար կլինի չհարցնել ինքդ քեզ, թե ճիշտ էր արդյոք նրանցից լրիվ կտրվելը: Քիթի

► Եթե երբեմն անհրաժեշտ է խաբել ուրիշներին, միշտ արհամարհելի է ինքդ քեզ խաբելը:

► Ինչ որ աչքը չի տեսնում, դրանից սիրտը չի տխրում: Թաունսենդ

► Մեծահոգի սիրտը թերևս ավելի շուտ պիտի խղճա, քան դատի:

► Ի՜նչ տարօրինակ են ծնողների և զավակների հարաբերությունները: Երբ երեխաները փոքր են, ծնողները խենթանում են նրանց համար, ամեն մանկական հիվանդության հետ մռայլ կանխատեսումների հոգեվարքներով են անցնում, երեխաներն էլ սիրով և հիացմունքով փարվում են ծնողներին: Սի քանի տարի է անցնում, երեխաները մեծանում են, և նրանց ոչ հարազատ մարդիկ ավելի կարևոր են դառնում իրենց երջանկության համար, քան հայրն ու մայրը: Անտարբերությունը դուրս է մղում անցյալի կույր և բնազդային սերը: Նրանց հանդիպումները դառնում են ձանձրույթի և վրդովմունքի աղբյուր: Մի ժամանակ շփոթված մեկ ամսվա բաժանման գաղափարից՝ այժմ նրանք սառնասրտորեն ի վիճակի են տարիների բաժանման:

Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ՝ դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել