► Եթե մարդիկ խոսեն միայն այն ժամանակ, երբ ասելիք ունեն, այդժամ մարդկային ցեղը շատ շուտով կկորցնի խոսելու ունակությունը: Քիթի
► Ձևացնելը լավ չէ, և միշտ էլ նախընտրելի է ճշմարտությունն ասելը:
► – Գիտե՞ս, շատ լավ է, երբ քեզ դնում ես մեկ ուրիշի տեղը և հարց տալիս, թե ինչպես կվարվեիր նրա փոխարեն: Թաունսենդ
► Մարդկանց մեծ մասը, որքան որ տեսնում եմ, երբ սիրահարված են, և սերը փոխադարձ չէ, իրենց վիրավորված են զգում: Նրանք բարկանում են և դառնանում: Ուոլթեր
► Վիրավորված սնափառությունը կնոջը կարող է դարձնել ավելի վրեժխնդիր, քան ձագերին կորցրած էգ առյուծին:
► Եթե տղամարդը չունի այն, ինչն անհրաժեշտ է, որ կինն իրեն սիրի, նրա մեղքն է, ոչ թե կնոջ: Քիթի
► Ներկայից լավ ժամանակ չկա: Ուոլթեր
► Ամեն մարդ իր գինն ունի: Թաունսենդ
► Կարելի է շատ սիրել մի կնոջ` առանց ցանկանալու կյանքի մնացած մասն անցկացնել նրա հետ: Թաունսենդ
► Շատ մարդիկ մահացել են համաճարակի հանդեպ զուտ վախից, քան վարակվելուց: Թաունսենդ
► Կանայք միշտ անարդար են, և նրանք սովորաբար ողջ մեղքը բարդում են տղամարդկանց վրա: Բայց հակառակ կողմն էլ կարող է ասելու բաներ ունենալ: Թաունսենդ
► Մի՞թե մարդ դադարում է սիրել մեկին, երբ իր հանդեպ վատ են վարվում:
► Միայն և միայն հմայքն ի վերջո հոգնեցնում է: Մարդ թեթևություն է զգում`գործ ունենալով մարդու հետ, ով այնքան էլ հմայիչ չէ, բայց մի փոքր ավելի անկեղծ է: Ուադինգթոն
► Ի՞նչ կա մարդու սրտում, որ արհամարհանքով է լցնում նրանց հանդեպ, ովքեր քեզ սիրում են:
► Կանայք երբեք ամբողջովին չեն հասկանում տղամարդկանց:
► Միշտ դժվար է վերահսկել մարդու թուլությունը:
► Մարդ չի կարող խաղաղություն գտնել աշխատանքի կամ հաճույքի մեջ, աշխարհում կամ մենաստանում, այլ միմիայն սեփական հոգու մեջ:
► Գեղեցկությունը նույնպես Աստծո պարգևն է, ամենահազվագյուտ և թանկարժեք պարգևներից մեկը, և մենք պետք է շնորհակալ լինենք, եթե բավական երջանիկ ենք` ունենալով այդ, և շնորհակալ լինենք, եթե նույնիսկ չունենք, իսկ ուրիշներն ունեն, ինչը մեզ հաճույք կպատճառի:
► Գետը, չնայած շատ դանդաղ էր հոսում, դեռևս շարժման զգացողություն ուներ և իրերի անցողիկության մելամաղձոտ զգացում էր տալիս: Ամեն ինչ անցել է, և այդ անցումից ի՞նչ հետք է մնացել: Ողջ մարդկային ցեղը նման է գետի ջրի կաթիլներին, և այդ անանուն հեղեղը` իրար այնքան մոտիկ և տակավին այնքան հեռու, հոսում է դեպի ծովը: Երբ ամեն բան այնքան կարճ է տևում, և ոչինչ շատ կարևորություն չունի, ցավալի է, որ մարդիկ, անհեթեթ կարևորություն տալով առօրեական բաներին, այնքան ցավ են պատճառում իրենց և ուրիշներին:
► Կարևորը սիրելն է, ոչ թե սիրվեը: Մարդ նույնիսկ շնորհակալ չէ նրանց, ովքեր սիրում են իրեն. այդպիսինները միայն ձանձրացնում են: Քիթի
► Ինքնասիրությանը հասցված վերքն ամենադժվար բուժելի վերքն է:
► Մեզնից ոմանք Ուղին փնտրում են հաշիշի, և ոմանք` Աստծո մեջ, ոմանք` վիսկիի, և ոմանք` սիրո մեջ: Բոլորը նույն Ուղին է, և այն ոչ մի տեղ չի տանում:
► Ցավալի չէ՞ արդյոք, որ մարդիկ, շատ կարճ ժամանակ ապրելով այսքան ցավ ունեցող աշխարհում, այդպես տանջեն իրենք իրենց:
► Բավարար չէ, որ կրոնավորն անվերջ աղոթք անի Հիսուսի հետ, նա ինքնին պետք է մի աղոթք լինի:
► Բարեկիրթ կինը չպետք է այնպիսի բան անի, որ զրույցի առարկա դառնա:
► Տղամարդիկ հաճախ իրենց դուստրերի հանդեպ ավելի խոր զգացմունքներ ունեն, քան որդիների:
► Սիրտ ունենալը մեծ դժբախտություն է: Քիթի
► Միայն մեկ ճանապարհ կա սիրտ շահելու` կարողանալ քեզ դնել նրա տեղը, ում սիրտն ուզում ես շահել:
► Քիթին տեսավ, որ Ուադինգթոնը ծխախոտ վառեց: Մի փոքրիկ ծուխ, որ կորչում է օդի մեջ. սա է մարդու կյանքը:
► Իմ կարծիքով՝ միակ բանը, որ հնարավոր է դարձնում այս աշխարհում ապրել առանց զզվանքի, գեղեցկությունն է, որը մարդիկ ժամանակ առ ժամանակ ստեղծում են քաոսից: Նրանց ստեղծած նկարները, հորինած երաժշտությունը, գրած գրքերը և ապրած կյանքը: Այս ամենի մեջ ամենահարուստը գեղեցիկ կյանքն է: Դա արվեստի ամենակատարյալ ստեղծագործությունն է: Ուադինգթոն
► Թաոն Ուղին է և Ճամփորդը: Դա հավերժական ճանապարհն է, որով անցնում են բոլոր արարածները, բայց ոչ մի արարած այն չի ստեղծել, քանի որ այն ինքնին կենդանի է: Այն ամեն ինչն է և ոչինչը: Դրանից է սկիզբ առնում ամեն բան, ամեն ինչ ենթարկվվում է նրան և վերադառնում է դեպի նա: Նա քառակուսի է առանց անկյունների, հնչյուն, որն ականջները չեն լսում, և պատկեր` առանց ձևի: Դա մի հսկա ցանց է, և չնայած նրա անցքերը ծովի չափ խոշոր են, բայց ոչինչ նրա միջով չի անցնում: Դա մի սրբավայր է, որտեղ ամեն բան կարող է ապաստանել: Այն ոչ մի տեղ է, բայց առանց լուսամուտից դուրս նայելու դու այն կարող ես տեսնել: Այն սովորեցնում է ցանկանալ չցանկանալ և ամեն ինչ թողնել, որ իր հունով ընթանա: Ով խոնարհ է, կպաշտպանվի լիովին: Ով կռացել է, կուղղվի: Ձախողումը հիմքն է հաջողության, և հաջողությունը ձախողման ապաստարանն է, բայց ո՞վ կարող է ասել, թե երբ կգա շրջադարձային պահը: Նա, ով ձգտում է քնքշության, կարող է նույնիսկ փոքրիկ երեխա դառնալ: Սիրալիրությունը հաղթություն է բերում նրան, ով հարձակվում է, և ապահովություն նրան, ով պաշտպանվում է: Հզոր է նա, ով հաղթում է ինքն իրեն: Ուադինգթոն
► Ես կարծում եմ, որ երբեմն ծանր է այլևս չտեսնել նրանց, ովքեր սիրելի են եղել քեզ, և բաժանվել այն վայրերից, որտեղ մեծացել ես: Քիթի
► Ամեն դեպքում, երբ մտածում ես նրանց մասին, ում համար սիրելի ես եղել, դժվար կլինի չհարցնել ինքդ քեզ, թե ճիշտ էր արդյոք նրանցից լրիվ կտրվելը: Քիթի
► Եթե երբեմն անհրաժեշտ է խաբել ուրիշներին, միշտ արհամարհելի է ինքդ քեզ խաբելը:
► Ինչ որ աչքը չի տեսնում, դրանից սիրտը չի տխրում: Թաունսենդ
► Մեծահոգի սիրտը թերևս ավելի շուտ պիտի խղճա, քան դատի:
► Ի՜նչ տարօրինակ են ծնողների և զավակների հարաբերությունները: Երբ երեխաները փոքր են, ծնողները խենթանում են նրանց համար, ամեն մանկական հիվանդության հետ մռայլ կանխատեսումների հոգեվարքներով են անցնում, երեխաներն էլ սիրով և հիացմունքով փարվում են ծնողներին: Սի քանի տարի է անցնում, երեխաները մեծանում են, և նրանց ոչ հարազատ մարդիկ ավելի կարևոր են դառնում իրենց երջանկության համար, քան հայրն ու մայրը: Անտարբերությունը դուրս է մղում անցյալի կույր և բնազդային սերը: Նրանց հանդիպումները դառնում են ձանձրույթի և վրդովմունքի աղբյուր: Մի ժամանակ շփոթված մեկ ամսվա բաժանման գաղափարից՝ այժմ նրանք սառնասրտորեն ի վիճակի են տարիների բաժանման:
Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ՝ դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով: