ՀՀ կրթության և գիտության նախարար

Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ ՀՀ նախագահ իրոք ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Այսօրվա իր «գարնանային սրացումների» հետևանք հանդիսացող կրակոտ հակասահմանադրական հռետորականությամբ Րաֆֆին ապացուցեց, որ իր 37% ձայները պատահականություն են: 

Նման աստիճանի անլուրջ քաղաքական հրապարակախոսություն Հայաստանում քչերն են հնչեցրել:

Բարևարշավի և ընդդիմադիր էլելտորատի կոնսոլիդացված քվեարկության դափնիները Րաֆֆուն նեղ են, քիչ են, բավարար չեն: 

Իշխանության ուզուրպացիայի և բռնազավթման կոչեր պարունակող ելույթները իրականում Րաֆֆուն օգուտ չեն տալու: 

Արդեն ակնհայտ է, որ նա մի կողմից լավագույն դեպքում կարող է հավակնել Լևոն Տեր-Պետրոսյանի դժգույն և անորակ պատճենը լինելու անվանակարգին, մյուս կողմից ակնառու է, որ նա դառնում է խաղալիք չբավարարված ամբիցիաներով սակավաթիվ ժառանգականների և լևոնաբեկորների ձեռքերում:

Մինչ այսօր քաղաքական լուզերի համբավ ունեցող գործիչը (հիշենք կուսակցության ներսի խժդժությունները, ֆրակցիայի տապալումը, ներսի շարունակվող գզվռտոցը, Երևանի ընտրություններում խայտառակ ֆիասկոն, ընդամենը 3 խորհրդարանական մանդատները և այլն, և այլն) դառնում է բութ և խեղկատակ գործիք՝ ապացուցելով, որ հրաշքներ չեն լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել