Lurer.com-ը գրում է.

Իրաքի ոստիկանությունը նախազգուշացում է ուղղել Թուրքիային: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Վերջին օրերին թուրք-իրաքյան հարաբերություններում նկատվող լարվածության ֆոնին Իրաքի ամենամեծ ոստիկանական ուժերից մեկը հանդիսացող Բեդիր բրիգադի ղեկավարությունը, դիմելով Թուրքական իշխանություններին, հայտարարել է. Եթե ետ չքաշեք ձեր զինվորներին, ստիպված կլինեք գնալու նրանց թաղման արարողություններին»:

Թուրքիայի զինված ուժերը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում նոր հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքի Զեր Թեփե շրջանում տեղակայված PKK դիրքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել