Ladynews.am-ը գրում է.
Նույնիսկ դպրացականը գիտե, որ օրական պետք է խմել առնվազն 8 բաժակ ջուր: Այն կարգավորում է մեր օրգանիզմում կատարվող բոլոր ընթացակարգերը: Սակայն այն հարցին, թե ե՞րբ է պետք խմել, ոչ բոլորը ճիշտ կպատասխանեն: Դիետոլոգները պնդում են, որ ջուրը կարելի է խմել հստակ ժամերի:
Ջուրը՝ ուտելուց առաջ
Ջուրը ուտելուց 40 րոպե առաջ խմելը կշտացնում է օրգանիզմը և փակում մեծ ախորժակը:
Ուտելուց անմիջապես առաջ մեկ բաժակ ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, նորմայի մեջ է պահում լիմֆատիկ համակարգը և արագացնում նյութափոխանակությունը, ինչպես նաև պահպանում մաշկի երիտասարդ տեսքը:
Առավել օգտակար է խմել ջուրը նախաճաշից առաջ, քանի որ քնի ժամանակ մեր օրգանիզմը ջրազրկվում է:
Ջուրը ուտելու ժամանակ
Եթե դուք չոր սնունդ եք ուտում, վրայից կարելի է խմել ոչ մեծ քանակությամբ գոլ ջուր: Այդ դեպքում ավելի հեշտ է կուլ տալ և մարսել սնունդը: Պետք է նշել, որ ստամոքսահյութը շատ արագ ներծծվում է չոր սննդով: Այդ ժամանակ ստամոքսում ձևավորվում է գունդ, որը չի յուրացվում այլ փտում է: Այդ պատճառով ավելի լավ է չուտել չոր-չոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ