Պահ-պահ-պահ... դուք մի էս ՀԱԿ-ական նազուտուզերին տեսեք։ Տղերքը աչքիս սպասում են հեղափոխությունը լինի-վերջանա, նոր գան, ասեն, որ «Հա, ձեր հետ ենք»։
Համենայն դեպս Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, թե չգիտի, թե ովքեր են պայքարում Ազատության հրապարակում, երբ ՀԱԿ-ը տեսնի, որ դա իրոք պայքար է ու կողմնորոշվի, թե դա ինչ պայքար է, այդ ժամանակ էլ կորոշեն։
Իսկ ամենահետաքրքիրը Կարապետյանը հետագա խոսքերն են. «Պարզ չի՞, որ այսքան տարի մենք դուրս ենք եկել այս վարչակարգի դեմ և ցանկացած ողջախոհություն մեզ օգտակար է, և մենք պատրաստ ենք աջակից լինենք, բայց ամեն ինչ կախված է՝ կոնկրետ այս դեպքում ինչ քաղաքական առաջարկ կարվի և կներկայացվի մեզ»։
Արա, գտեք ձեզ էս կյանքում էլի։ Երբ ստեղծվել է այն բացառիկ իրավիճակը, որ կիսադիակ դարձած ՀԱԿ-ը՝ որպես ընդդիմություն, կատարի իսկական գործառույթը, ՀԱԿ-ը որդեգրել է տուտուզ խաղացնելու ռազմավարությունը ու էժանագին առևտուր է անում...
Կից նյութը` այստեղ